Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Կանանց պտղաբերության գաղտնի ազդանշանները

Կանանց պտղաբերության գաղտնի ազդանշանները

Փորձագետները վաղուց վիճում են այն հարցի շուրջ, թե տղամարդիկ կարո՞ղ են արդյոք նկատել, թե երբ է կինը պատրաստ բեղմնավորման:
Der Spiegel-ի կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց օվուլյացիայի ժամանակ փոխվում է նրանց ոչ միայն արտաքինը, այլև վարքը:

Բեrնի համալսարանի գիտնականները պարզել են, որ օվուլյացիայի ժամանակ փոխվում են կանաց դիմագծերը: Հետազոտության ընթացքում գիտնականները համակարգչային հատուկ ծրագրի միջոցով կանանց 25 լուսանկարներոմ գտել են դիմագծի 178 տարբերություն օվուլյուցիայի ժամանակ: Չնայած այն հանգամանքին, որ այդ փոփոխություններն անզեն աչքով տեսանելի չեն եղել, տղամարդկանց դուր է եկել այն կանանց լուսանկարները, որոնք եղել են օվուլյացիայի փուլում:

Բացի դրանից, ինչպես նշել են ֆրանսիացի գիտնականները, օվուլյացիայի ընթացքում կանանց շարժումներն ավելի սահուն են դառնում, քայլվածքը` ավելի դանդաղ, ինչը ևս գրավում է տղամարդկանց:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ